Մայիսի 22-ին «Vivaldi Hall»-ի բեմում փայլեցին «Belle Ange» -ի փոքրիկ մոդելները` ցուցադրելով գարուն- ամառ հավաքածուի ինքնատիպ մոդելները: Դիզայներ Աստղիկ Դավթյանի խոսքով ահռելի աշխատանք է տարվել և շեշտադրումը եղել է գարնանային շունչն իր վառ գույներով։ VOG Armenia-ի անդրադարձը Fashion show-ին և մանրամասները ստորև.
___________
VOG.am-Աստղիկ, ի՞նչ է սպասվում Ձեր նոր հավաքածուի ցուցադրությանը ներկա հանդիսատեսին: Լինելու է շոո՞ւ, թե՞ պարզապես հագուստի ցուցադրություն:
Աստղիկ -Հանդիսատեսին, ինչպես միշտ, սպասվում է գեղեցիկ, էմոցիաներով լի show. մեր միջոցառումը հենց այդպես էլ կոչվում է՝ <BelleAnge fashion show>, որի ընթացքում փոքրիկ մոդելները կներկայացնեն BelleAnge-ի նոր գարուն-ամառ հավաքածուն, ինչպես նաև կվայելենք տաղանդավոր Նատալինայի կողմից գեղեցիկ երաժշտական կատարումներ։
VOG.am-Հայաստանում ունե՞նք նորաձևության գիտակներ, քննադատներ, որոնց ներկայությունը ցուցադրություններին և կարծիքները կարևոր են դիզայների համար: Մենք ունե՞նք այդ մշակույթը, ի՞նչ եք կարծում։
Աստղիկ -Հայաստանում և ՀՀ-ից դուրս ոլորտի հայ լավ մասնագետներ վստահաբար կարող եմ ասել, որ կան, սակայն մեր բրենդը ունի <սպեցիֆիկա>. այն մանկական է, և, այս իմաստով, մեր ամենախիստ քննադատներն ու գիտակները մայրիկներն են ու հրաշք աղջնակները։ Մեր անցած ճանապարհը թույլ է տալիս ասել, որ BelleAnge-ը սիրված բրենդ է, և բոլորը միշտ մեծ ուրախությամբ ու սրտի թրթիռով են սպասում նոր հավաքածուի ցուցադրությանը։ Իհարկե, կարևոր են և հաճելի մասնագետների դրական արձագանքները։
VOG.am-Նորաձևության մեջ, ինչպես և ամենուր, բիզնեսը գերիշխում է արվեստին: Արդյոք այդ ամենը չի՞ ազդում այդ նույն քննադատների կարծիքների վրա:
Աստղիկ -Այո, ճիշտ եք. այսօրվա աշխարհը բիզնեսի աշխարհ է, բայց սրտանց ուզում եմ հավատալ, որ իրապես արվեստի, ստեղծագործող մարդկանց համար այն առաջնային չէ, այլապես արվեստը, մշակույթը առաջընթաց չի ապրի, անոգի կդառնա, կկորցնի իր իրական դերն ու նշանակությունը։
VOG.am-Պատմեք բուն հավաքածուի մտահղացման մասին: Ինչպե՞ս է այն կոչվում:
Աստղիկ -Հավաքածուն անվանում չունի։ Եթե այս պահին անվանում ընտրեի, կկոչեի այն «Գարնան հեքիաթ»։ Այս տարվա գարուն-ամառ հավաքածուն էլ ավելի վառ և ուրախ գույներով ենք ներկայացնում։ Երևի ենթագիտակցաբար զգում եմ, որ այսօր մեր, հատկապես երեխաների կյանքում իրական վառ գույների պակաս կա, և այսպիսով փորձում ավելի գունեղ, վառ ու դրական էմոցիաներով լցվեն մեր փոքրիկները՝ կրելով BelleAnge-ի շորիկները։
VOG.am-Քանի՞ հագուստ եք ներկայացնելու, և ի՞նչ գույներ, սիմվոլներ են գերակշռելու:
Աստղիկ -Մոդելները կներկայացնեն 92 լուք։ Fashion show-ի առաջին մասում փոքրիկները կներկայացնեն կոկտեյլային, տարբեր առիթների համար նախատեսված վառ լուքեր և շորիկներ, իսկ երկրորդ մասում՝ ավելի երեկոյան, գերշքեղ մոդելներ։ Մեզ բոլորիս հաճելի դիտում և լավ ժամանց եմ մաղթում։ Միասին վայելենք։
VOG.am | VOG Armenia
Founder, Director: Nune Martirosyan
Creative Director: Marine Manjikyan
Photographer: Seda
Videographer: Hayk
Edit: Dikark
___________________________________
BelleAnge partners:
Aga Kankanyan Image Studio
Temmy Beauty
AnDaVa cake
InKaEl Wood
Party360video
Peggy touch wedding planner
Comments