«Meridian» ցուցահանդեսների բեմում այս անգամ փոքրիկ մոդելներն էին` «Belle Ange» մանկական ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը: Սա ապրանքանիշի թվով երրորդ անհատական ցուցադրությունն էր. «Գարնանը մենք իրականացրինք մեր գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որը ևս շատ գեղեցիկ և ստացված միջոցառում կարող եմ համարել, իսկ ներկայացված մոդելները՝ շատ սիրված»-, իր խոսքում նշեց ապրանքանիշի հիմնադիր և դիզայներ Աստղիկ Դավթյանը:
Յուրաքանչյուր հավաքածու ունի իր ներշնչման աղբյուրը։ Դիզայների խոսքով հավաքածուի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր կարող են հանդիսանալ եղանակը, գույները, անգամ ինչ-որ փոքրիկ դետալները. «Աշուն-ձմեռ 2021 առօրյա հագուստի հավաքածուում ներկայացված են հիմնականում թավշյա, տվիդե, մոհերից և նուրբ գործվածքներից, ինչպես նաև դրանց համադրությունից ստացված գեղեցիկ ու հարմարավետ մոդելներ՝ շատ նուրբ գունային համադրություններով»:
Հավաքածուում ներկայացված տոնական զգեստները ևս բացառիկ են իրենց շքեղությամբ. «Օգտագործված են բնական փետուրներ, կրիստալներ, թանկարժեք, շքեղ ժանյակներ, և, կարելի է ասել, ամբողջը ձեռքի աշխատանք է։ Մոդելները էքսկլյուզիվ են․ յուրաքանչյուր զգեստ մեկ օրինակից է»:
«Belle Ange»-ն այնքան բազմազան է, որ ցանկացած փոքրիկ կգտնի իր ոճին համապատասխան կերպարը, քանի որ ցանկացած դետալ ստեղծվում է մանրակրկտորեն: Դիզայների խոսքով յուրաքանչյուր ցուցադրություն թողնում է տարբեր զգացողություններ, իսկ այս անգամ չափազանց հուզված է. «Ամեն անգամ շատ տարբեր զգացողություններ եմ ունենում։ Հպարտության զգացում ունեմ, որ մեր իսկ կողմից սահմանված բարձր ցուցանիշը կարողանում ենք պահպանել և նույնիսկ գերազանցել»:
___________________________________________________________________
_______________________________________________________
VOG.am / VOG Team
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Fashion Journalist: Arus Mirzoyan
Photographer: Rafayel Piloyan
Fashion Designer: Astghik Davtyan
Comments