top of page
Writer's pictureMarine Manjikyan

BelleAnge fashion show: Spring/Summer 2022 collection

Updated: Jul 1, 2022


_______________________

Վերջերս «Meridian» ցուցահանդեսների բեմում փայլեցին փոքրիկ մոդելները`«Belle Ange» ապրանքանիշի գարուն -ամառ հավաքածուի տոնական և сasual հագուստի ինքնատիպ մոդելներով: Դիզայներ Աստղիկ Դավթյանի խոսքով ահռելի աշխատանք է տարվել և շեշտադրումը եղել է փոքրիկներին յուրահատուկ և տարբերվող կերպարներով ներկայացնելը: VOG Armenia-ի անդրադարձը Fashion show-ին և մանրամասները ստորև.

_______________________

Video:



VOG.am- Ինչպես գիտեմ սա արդեն Ձեր կազմակերպած 4-րդ ցուցադրությունն է. Ինչպե՞ս եք հասցնում, յուրաքանչյուր սեզոնին կազմակերպել ցուցադրություն. Գիտեմ, որ դուք եք զբաղվում թե´ կազմակերպչական աշխատանքներով և թե հագուստների դիզայնով, ինչպե՞ս եք կարողանում հասցնել:

Աստղիկ Դավթյան -Այո, BelleAnge-ի թվով արդեն չորրորդ անհատական ցուցադրությունն է։ Ինչ վերաբերում է հասցնելուն. մտքերը այնքան շատ են, որ պարզապես անհնար է դրանք կյանքի չկոչելը, ինչն էլ իր հերթին բխեցնում է հերթական ցուցադրությունն ունենալու գաղափարը։ Իրականում շատ բարդ է միաժամանակ զբաղվել և՛ ստեղծագործական. և՛ կազմակերպչական աշխատանքներով, բայց կարծես թե ստացվում է համատեղել, իհարկե, աշխատանքին անսահման ու անմնացորդ նվիրվածության շնորհիվ, որի համար երբեմն ստիպված եմ լինում ինձ համար բարձր գին «վճարել»՝ զոհաբերելով ընտանիքիս, երեխաներիս հետ վայելելու թանկ ժամանակը, անքուն գիշերներ անցկացնելով։


VOG.am- Կպատմե՞ք տոնական շքեղ զգեստների և сasual հագուստների գարուն-ամառ 2022 հավաքածուի մասին: Ի՞նչն էր գերիշխում, ինչի՞ն էիք ավելի շատ ուշադրություն դարձրել:

Աստղիկ Դավթյան -Այս հավաքածուն ստեղծելիս ներշնչանքի աղբյուր է հանդիսացել գարնան/ամռան էներգետիկան, տրամադրությունը։ Ինչպես նկատեցիք, գերիշխում են հիմնականում վառ գույները (կանաչ, դեղին, մանուշակագույն), որոնք համադրվել են եթերային թիթեռնիկների և նուրբ ծաղիկների հետ։



- Մոդելների ընտրությունը ինչպե՞ս եք կատարում, քանի որ կան մոդելներ, ովքեր միշտ ներկա են Ձեր ցուցադրություններին, և կան մոդելներ, ովքեր նոր դեմքեր են. Կա՞ն ինչ-որ ստանդարտներ, որոնց պետք է համապատասխան լինեն նրանք:

Աստղիկ Դավթյան -BelleAnge fashion show-ի մասնակից մոդելները մեր հաճախորդ բալիկներն են։ Ամեն անգամ նոր մասնակիցներ են ավելանում, քանի որ բրենդը սիրողների թիվը ևս ավելանում է։ Կարծում եմ բալիկներին և մայրիկներին գրավում է BelleAnge-ում տիրող ջերմ, դրական, ներդաշնակ մթնոլորտը։ Մոդելների ընտրության հարցում խիստ ստանդարտներ չեն գործում։ BelleAnge-ի շորիկները բոլոր փոքրիկ արքայադստրերի համար են։


VOG.am- Ձեր տպավորությունների մասին կպատմե՞ք. Ձեր կարծիքով ցուցադրությունը ստացվա՞ծ էր. ի՞նչ սպասելիքներ ունեիք և արդյոք դրանք իրականացան:

Աստղիկ Դավթյան -Ամեն անգամ նոր հույզեր են պարուրում ինձ։ Շատ լարված և անհանգիստ եմ լինում, սակայն անհանգստությունը անցնում է, երբ հենց առաջին բալիկը հայտնվում է բեմում, երբ տեսնում եմ, որ իմ ստեղծած շորիկներով բալիկները քայլում են շատ ինքնավստահ, ուրախ՝ իրենց զգալով իրական հեքիաթի արքայադուստր։ Միջոցառման ստացված լինելու մասին են վկայում նաև հանդիսատեսի ժպիտներն ու ոգևորությունը, ջերմ խոսքերը, որ հնչում են show-ի ավարտին։


Fashion Journalist: Arus Mirzoyan



Commenti


bottom of page