Այսօրվա VOG.am-ի հյուրն է դիմահարդար, մոդելավորող, ոճաբան Ագա Քանքանյանը, ով Aga Kankanyan Image Studio նորաձևության կենտրոնի և Aga Kankanyan Beauty Tools ապրանքանիշի հիմնադիրն է, ինչպես նաև գեղեցկության ոլորտի առաջատար բլոգեր։ Նրա հետ ունեցել ենք գեղեցիկ ֆոտոշարք և բովանդակալից հարցազրույց։
Խոսել ենք գեղեցկությունից մինչև նպատակների իրականացման, դիմահարդարման սխալներից մինչև ամենահամարձակ քայլի մասին։
Լինել գեղեցի՞կ, թե խնամված:
-Ժամանակակից աշխարհում առանց խնամված լինելու կինը գեղեցիկ համարվել չի կարող, ըստ իս:
Այսօր դիմահարդարման ի՞նչ ակնհայտ սխալներ եք նկատում հայկական շոու-բիզնեսում:
-Չեմ սիրում քննադատել: Իսկ եթե հաշվի առնենք, որ շատերը հայկական շոու-բիզնեսից հենց մեր ստուդիայի մշտական հաճախորդներն են, անհամեստ կհնչի, որ ասեմ` սխալներ չեմ նկատում:
Այսօրվա աղջիկները ինչպիսի՞ դիմահարդարում են նախընտրում։
-Այսօր թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում տենդենց կա առօրյայում թեթև շպարվել, իսկ տոներին կամ նկարահանումների ժամանակ լինել մաքսիմալ կրեատիվ:
Ո՞րն է այն արտադրանքը/իրը, առանց որի Դուք չեք կարող աշխատել։
-Այս հարցն ինձ տվել եմ` սեփական արտադրանքը ստեղծելու ժամանակ: Այդ բոլոր իրերն ու դիմահարդարման պարագաները դուք կարող եք տեսնել Aga Beauty Tools-ի ցանկում, որն անընդմեջ ընդլայնվում է:
Ո՞րն է Ձեր կատարած ամենահիշվող աշխատանքը:
-Չեմ կարող առանձնացնել մեկը, քանի որ յուրաքանչյուր կերպար ինձ համար ստեղծագործական մտքի թռիչք է:
Ո՞վ է Ձեզ համար կնոջ իդեալ։
-Ինձ համար անվերջ ոգեշնչում են հանդիսանում իմ ընտանիքի կանայք` տատիկս, մայրիկս, դուստրս…
Սիրում եք նվերներ տա՞լ, թե՞ ստանալ։
-Երկու դեպքում էլ սիրում եմ վայելել պահը` թե՛ նվիրելիս, թե՛ նվեր ստանալիս:
Ո՞րն է Ձեր կյանքի լավագույն նվերը:
-Երեխաներս, իհարկե:
Ո՞վ է Ձեզ ավելի լավ ճանաչում։
-Ամուսինս:
Ի՞նչն է Ձեզ համար հիմնարար հարաբերությունների մեջ։
-Սերը, իհարկե:
Համաձա՞յն եք այն պնդման հետ, որ տղամարդու հաջողությունները և նվաճումները մեծապես կախված են իրեն հավատացող կնոջից:
-Չէի ձևակերպի այդպես, բայց մի բան միանշանակ է` կողակցի դերը քո կյանքի հաջողություններում միշտ մեծ է: Մենք մշտապես կարիք ունենք քաջալերման, անկախ սեռից, իսկ երբ դա սիրելին է անում, մենք թևեր ենք առնում:
Ո՞րն է ձեր ամենավառ մանկության հիշողությունը:
-Ես միշտ պոզիտիվ մարդ եմ եղել, անկախ դժվարություններից, վայելում եմ կյանքը, որ տարիքում էլ լինեմ: Վատ հիշողություններ ուղղակի չունեմ:
Ունե՞ք կոնկրետ երազանք, որը կցանկանայիք իրականացնել:
-Ինձ մոտ երազանքները միշտ նպատակներ են եղել, դրանք շատ են, դրանց մասին սիրում եմ խոսել իրականացնելուց հետո:
Ո՞րն է եղել երբևէ կայացրած Ձեր ամենադժվար որոշումը:
-Չէի ասի դժվար, բայց ճակատագրական` սեփական ստուդիայի բացման որոշումն էր:
Ո՞ր վայրն եք ցանկանում կրկին ու կրկին այցելել:
-Ես շատ եմ սիրում ճանապարհորդել, բայց ամենաշատը սիրում եմ տուն վերադառնալ:
Ո՞րն է եղել ամենահամարձակ քայլը, որը կատարել եք։
-Երևի թե մեծ համարձակություն է եղել իմ կողմից հավատալ երազանքներիս, երբ ոչ ոք չէր հավատում․ Պետք է վերածել դրանք նպատակների և հասնել դրանց:
VOGUE Armenia | VOG.am Team
Founder, Director: Nune Martirosyan
Chief Editor: Marine Manjikyan
Journalist: Lusine Sargsyan
Fashion Designer: Anomaly | Arpine Sargsyan
Earrings: Milarush
Photographer: Minas Ghazaryan
Photo editor: Dikark Tbilisi
Comments