Մեր հյուրն է այս անգամ մասնագիտությամբ քաղաքագետ, Միսս Աշխարհ Արմենիա 2019-ի գեղեցկուհի Լիանա Ոսկերչյանը, ում հետ ունեցել ենք շքեղ ֆոտոշարք և հաճելի զրույց:
VOG.am- Լիանա, ինչպիսի՞ն եղավ քո ճանապարհը դեպի նորաձևության աշխարհ:
Լիանա Ոսկերչյան- Նորաձության ճանապարհը սկսվեց գեղեցկության մրցույթից, չնայած մանկուց հետևել եմ թե՛ նորաձևության ցուցադրությունների, թե՛ գեղեցկության մրցույթների։ Նորաձևության աշխարհը գունեղ է, հետաքրքիր և արկածներով լի։
VOG.am- Փոխե՞լ է քեզ արդյոք մոդելի կարիերան:
Լիանա Ոսկերչյան- Հաճախ մարդիկ շփոթում են գեղեցկուհիներին մոդելների հետ։ Ես գեղեցկուհի եմ և մեր ոլորտը մի փոքր տարբերվում է մոդելային աշխարհից։ Այո, երբեմն մասնակցում եմ նկարահանումների, բայց գեղեցկուհու գլխավոր առաքելությունը այլ է։
VOG.am- Ըստ քեզ, ի՞նչ անփոխարինելի հատկություններով պետք է օժտված լինի լավ մոդելը, բացի արտաքին գեղեցկությունից:
Լիանա Ոսկերչյան- Արտաքին տվյալները կարող են լինել տարբեր և առանց ստանդարտների, բայց շատ կարևոր է որպեսզի ցանկացած ոլորտում մարդն ունենա պատասխանատվության զգացում։
VOG.am- Ի՞նչ կցանկանայիր տեսնել կամ փոխել այսօրվա հայկական մոդելային ասպարեզում:
Լիանա Ոսկերչյան- Հայաստանում մոդելային ոլորտը գնալով զարգանում է։ Ցանկանում եմ, որ երիտասարդները համարձակ լինեն և գնան իրենց երազանքի հետևից։
VOG.am- Ինչպիսի՞ն է քո զգացողությունը, երբ քեզ շարունակ ասում են. -Լիանա, դու յուրահատուկ գեղեցկուհի ես:
Լիանա Ոսկերչյան- Ձևակերպումները, իհարկե, միշտ տարբեր են, բայց ցանկացած պարագայում քո հասցեին դրական խոսքեր լսելը հաճելի է, երբեմն նաև պարտավորեցնող։
VOG.am- Եթե 15 օր հանգստանաս քո բուռն աշխատանքային կյանքից, էս պահին ինչպե՞ս կցանկանաս անցկացնել այդ ժամանակը:
Լիանա Ոսկերչյան- Քանի որ, Ամանոր է՝ Ամանորը սիրում եմ նշել ընտանիքիս հետ, տոնական տրամադրությունը, հարազատ մարդկանց ներկայությունն ու տաքուկ ընկերական երեկոները լավագույնն են այս շրջանում։
VOG.am- Կա՞ ինչ-որ հատուկ հագուստ կամ իր, որը միշտ ճանապարհորդելիս քեզ հետ պետք է լինի:
Լիանա Ոսկերչյան- Արևապաշտպանը պետք է միշտ ինձ հետ լինի:)
VOG.am- Մինչև նորաձևության ոլորտում քո հաջողությունները գրանցելը, եղել են արդյո՞ք այլ մասնագիտություններ, որոնց մասին երազել ես:
Լիանա Ոսկերչյան- Մասնագիտությամբ քաղաքագետ եմ, չնայած մանկուց երազում էի դիզայներ լինել։
VOG.am- Ինչպիսի՞ն են քո երազանքները դեպի ապագա:
Լիանա Ոսկերչյան- Վառ ու լուսավոր։)
VOG.am- Եվ վերջում, արդյոք քո սիրտը զբաղվա՞ծ է, թե՞ ոչ:
Լիանա Ոսկերչյան- Դա էլ թող գաղտնի մնա։❤️
Founder, Director: Nune Martirosyan
Creative Director: Marine Manjikyan
Photographer: Hakob Kalashyan
Fashion Designer: Black by Ruzzi
Aga Kankanyan Image Studio
MakeUp: Loreta
HairStyle: Liana
Accessories: Limeli
Special thanks: Multi Grand Pharaon Hotel
Comments