Մեր հյուրն է երգչուհի այժմ նաև դերասանուհի Մերի Քոչարյանը, ում հետ ունեցել ենք շատ հետաքրքիր ֆոտոշարք, և իհարկե, հարցազրույց․ Զրուցել ենք, որպես դերասանուհի հանդես գալու առաջին քայլերի, առաջիկա նորությունների և այլ հետաքրքիր հարցերի շուրջ։
VOG.am- Մերի, դու քեզ փորձել ես տարբեր ոլորտներում՝ դերասան, երգչուհի. Ուրիշ, ի՞նչ ոլորտում կփորձես քեզ բացահայտել:
Մերի Քոչարյան- Երկուսն էլ իմ սրտի մասնագիտություններն են: Մանկուց սկսել եմ երգով ու երգի կարիերային տարիների ընթացքում նաև միացել է դերասանական կարիերան: Այս պահին չունեմ միտք այլ մասնագիտության մեջ ինձ փորձելու:
VOG.am- Ժամանակին տեսահոլովակներով շատ էիր հանդես գալիս, այժմ ցանկություն չունե՞ս նորից վերադառնալ երգի ասպարեզ:
Մերի Քոչարյան- Ցանկություն չեմ կարող չունենալ նոր երգերի, տեսահոլովակի: Ժամանակս շատ հաճախ չի ներում 2 մասնագիտությունները համատեղել միաժամանակ: Ես սիրում եմ ամեն բան անել մաքսիմալ ջանք ու եռանդ չխնայելով, ներկայանալ իմ ուժերի մաքսիմալ չափով, թե՛ որպես երգչուհի, թե՛ որպես դերասանուհի, դրա համար հիմա արդեն տևական ժամանակ է փորձում եմ երգեր գրել, կուտակել իմ ներսում, որոնք հաստատ մի օր կդարձնեմ լսելի բոլորի համար: Հուսամ իսկապես սիրելի կդառնան ու գեղեցիկ վերադարձ կլինի դեպի իմ ամենասիրելի մասնագիտություն:
VOG.am- Ո՞րն է քեզ համար եղել ավելի հեշտ՝ որպես դերասանուհի ներկայանա՞լը, թե՞ որպես երգչուհի:
Մերի Քոչարյան- Սխալ է խոսել հեշտ լինելուց: Երկու մասմագիտություներն էլ հեշտ չեն: Առհասարակ ցանկացած մասնագիտության մեջ, եթե ձգտում ես լինել լավը, բնականաբար, շատ բարդություններ են հանդիպում:
Ամենակարևորը սիրես մասնագիտությունդ ու ամեն բան անես լավագույնս ներկայանալու:
VOG.am- Ըստ քեզ, ի՞նչ կարևոր հատկանիշներով պետք է օժտված լինի դերասանը, երգչուհին:
Մերի Քոչարյան- Տաղանդավոր լինելը կարևոր է, բայց այն հերիք չէ, ամենակարևորը անսահման աշխատասիրությունն է, սերը ու պատասախանատվության զգացումը ինքդ քո հանդեպ, լսարանի, խաղընկերներիդ ու բոլոր մարդկանց համար, ովքեր սպասում և հավատում են քեզ:
VOG.am- Մերի, դու քո առաջին քայլերն ես արել նաև դեպի թատրոն, քո դերասանգործընկերները հե՞շտ են աշխատում քեզ հետ։ Չէ որ պատասխանատվությունն ուպահանջկոտությունը շատ ավելին է թատրոնում:
Մերի Քոչարյան- Գործընկերներիս կարծիքը ինձ հետ աշխատելու մասին ես չէ, որ պիտի ասեմ, բայց թատրոնը մեծագույն երազանքներիցս էր, ու երբ ընտրվեցի կերպարի համար, շատ քիչ ժամանակ ունեի պիեսի հետ ծանոթանալու ու հասկանալու համար: Ամեն դեպքում փորձել եմ հնարավոր լավագույն կերպով դրսևորել ինձ:
———
VOG.am- Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին:
Մերի Քոչարյան- Ընկերները կյանքիս ամենաթանկ մարդիկ են: Շատ չեն քանակապես, բայց իսկական են, անկեղծ ու հավատարիմ :
VOG.am- Տաղանդավոր ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։
Մերի Քոչարյան- Տաղանդավոր ծնվում են կարծում եմ:
VOG.am- Ո՞րն է հաջողության ճանապարհի քո բանաձևը։
Մերի Քոչարյան- Բանաձևեր չունեմ: Ինձ համար հաջողության հասնել կարող են բոլոր աշխատասեր մարդիկ:
VOG.am- Եթե հնարավորություն ունենայիր քո կյանքը վերսկսել, ի՞նչ կփոխեիր:
Մերի Քոչարյան- Ետ նայել չեմ սիրում: Ամեն բան կարծում եմ ապրել եմ այնպես ինչպես ստացվել է:
VOG.am- Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր նորությունների սպասենք:
Մերի Քոչարյան- Նորություններ, իհարկե, կան, նոր նախագծեր, նոր հետաքրքիր կերպար, որում ինձ չեք տեսել, երգեր էլ ինչպես ասեցի, բայց երգերի հետ կապված հստակ չեմ կարող ասել մոտակա ժամանակաշրջանո՞ւմ, թե՞ մի փոքր ավել է պետք սպասել, աշխատում եմ լավ բան ստանալ:
Founder, Director: Nune Martirosyan
Creative Director: Marine Manjikyan
Photographer: Icon
Fashion Designer: Black by Ruzzi
Aga Kankanyan Image Studio
MakeUp: Edita
HairStyle: Lilit
Accessories: Limeli
Comments