top of page
Writer's pictureMarine Manjikyan

Հայաստանում չկա նորաձևության վերաբերյալ թրեյնինգ. Արփինե Կոշտոյան

Updated: Mar 8, 2019



Մարտի 3-ին Golden Palace հյուրանոցում տեղի կունենա դիզայներ Արփինե Կոշտոյանի և ստիլիստ Գայայի կողմից իրականացվող թրեյնինգը. Այդ կապակցությամբ զրուցեցինք Կոշտոյանի հետ թրեյնինգի, համագործակցության և սահմանափակ տեղերի մասին:


Կոշտոյան- Թրեյնինգի հետ կապված արդեն պահը հասունացել էր: Աննդհատ գրում էին, որ ուզում են գան թրեյնինգների, դասընթացների, բայց քանի որ դասընթացները հնարավոր է անհետաքրքիր լինեին, որ գային նստեին, լսեին, բաժանեինք դա ժամերի. Մենք նորաձևության ամենակարևոր միտումների, նյուանսների մասին առանձնացրել ենք, որ մարտի 3-ին, հինգ ժամվա մեջ տեղավորվենք, խոսենք արդեն ամեն ինչ, ինչ կանացի է, աղջկական է, գրեթե բոլոր տեսակի թեմաները ընդգրկվում են նորաձևության մեջ.

Ամենակարևորը նորաձության մեջ մոդելավորողն ու ոճաբանն են. Իրարից տարբեր են, բայց երկուսն էլ նույն գաղափարի շուրջ են աշխատում, ու հենց այդ երկու մասնագետներով է բաղկացած մեր թրեյնինգը.

Եվ Գայայի պահանջարկն է շատ մեծ, այս ասպարեզում, քանի որ ստիլիստ է, և իմը որպես մոդելավորող նաև իմ հաճախորդների բազան է արդեն իսկ մեծ, աննդհատ ասում էին, որ ինձ մոտ ուզում են սովորեն, գան դասընթացների:

Որոշեցինք, որ երկուսով պետք է անենք թրեյնինգ հատկապես, որ մեզ առաջարկներ են լինում նաև այլ ոլորտներից, որպես դասախոսություն դիտարկեն այդ ամեն ինչը և գնանք միասին դասախոսություն կարդանք: Ճիշտ է մոդելավորողի և ոճաբանի համագործակցություն է, եթե երկու մոդելավորող լիներ կարող է չկայանար, քանի որ մենք նույն գիտելիքները կտայինք, իսկ այս դեպքում, Գայան՝ ոճաբան, իսկ ես՝ մոդելավորող:

Մեզ առաջարկել են, որ միասին թրեյնինգ անցկացնենք, բայց պահը իրականում շատ էր հասունացել: Երեկոյան հայտարաությունը տեղադրվեց և արդեն տեղերը իսկապես սահմանափակ են, չափից շատ են ակտիվ մասնակցողները, դե բոլոր ուղանողներին էլ պետք է, քանի որ Հայաստանում չկա նորաձևության վերաբերյալ թրեյնինգ:

Օրինակ ես, որ ուսանող էի անկեղծ շատ էի երազում, որ լիներ ինչ-որ ոճաբան, նկարիչ, մարդ, ով իր փորձով կփոխանակվեր մեզ հետ, կսովորեցներ ինչ-որ բան: Ինձ համար շատ դժվար է եղել ուսանողական տարիքից անցնել գործնական կյանքի, ու փառք Աստծո, որ հաջողություններ ինձ մոտ գրանցվեցին, ինձ սիրեցին մարդիկ, ես աննդհատ աշխատում էի իմ գիտելիքի վրա: Հիմա շատ ավելի բաց է դաշտը, շատ բաներ կարող ես սովորել, այն ժամանակ գրքերից էինք կարդում, բայց ես շատ վաղ անցյալում չեմ ավարտել, ուղղակի այս վերջին երեք տարում նորաձությունը շատ մեծ աճ ապրեց.

Իմ ուսանողական տարիներին, եթե ինչ-որ մեկը կազմակերպեր շատ մեծ սիրով կգնայի, որ կողկից էլի ուրիշ գիտելիքների բազա կստանայի, հիմա մենք օգնում ենք և ուսանողներին, և բոլոր այն մարդկանց ովքեր ուզում են գաղափար կազմեն թե ինչ է նորաձությունը և այն ամենի մասին ինչ իրենց կհետաքրքրի: Շատ չեմ բացում փակագծերը կգաք և կհամոզվեք դրանում:


VOG.am

Comments


bottom of page