VOG.am-ի տեսախցիկի առջև են երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանը և դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը։ Սիրված զույգի հետ իրականացրել ենք շատ գեղեցիկ վալենտինյան ֆոտոշարք, քանի որ փետրվարի 14-ը իրենց իրական սիրո տոնն է, և իհարկե, բլից հարցում, որոնց պատասխանները շատ անկեղծ էին։
Չենք մոռանում Ձեզ հիշեցնել, որ փետրվարի 14-ին Մեգա Մոլում տեղի է ունեցել Գևորգ Մկրտչյանի երգի և տեսահոլավակի նոր պրեմիերան, որը կարող եք դիտել ներքևում նշված հղումով։
Սիրել` նշանակում է...
Գևորգ, Քրիստի - Ապրել ։
Առաջին հանդիպումը...
Գևորգ, Քրիստի - Դրական լիցքերով է անցել։
Սիրո եղանակը...
Գևորգ - Ամառ։
Քրիստի- Գարուն։
Հանուն սիրո պատրաստ եմ...
Գևորգ, Քրիստի- Սոված մնալ։
Երբ սիրում ես, պետք է...
Գևորգ- Դիմացինիդ ընդունես իր բոլոր առավելություններով և թերություններով։
Քրիստի- Քո ես-ը դնես երկրորդ պլան։
Ժամադրության լավագույն տարբերակը…
Գևորգ- Օդապարիկով թռիչք։
Քրիստի- Կարևորը ժամադրությունն է, տեղը կապ չունի։
Քրիստիի/Գևորգի մեջ կարող է ինձ նյարդայնացնել...
Գևորգ- Անհամբեր բնավորությունը։
Քրիստի- Չխոսկան լինելը։
Բնավորության գիծ, որ մինչև հիմա չեք կարողացել փոխել Քրիստիի/Գևորգի մեջ...
Գևորգ, Քրիստի- Մենք ոչ մի բնավորության գիծ չենք փոխել միմյանց մեջ։
Իրադարձություն, որը փոխեց Ձեր կյանքը…
Գևորգ, Քրիստի- Մեր տեսահոլովակը։
Կատարյալ երջանիկ լինելու համար...
Գևորգ, Քրիստի- Պետք է սիրել և լինել սիրված։
Խորհուրդ սիրահար զույգերին...
Գևորգ- Ամեն մանրուքից մի վիճեք։
Քրիստի- Վայելեք ամեն պահը սիրելի մարդու կողքին։
VOG.am team
Founder, director: Nune Martirosyan
Creative director: Marine Manjikyan
Photographer: Gevorg Khurshudyan
Fashion Designer: Anomaly/Trend Room
MakeUp,HairStyle: Trend Nail
Earrings: Milarush
Chocolate brownie: SHaMa
Location: Hookah Place Yerevan
new music
Comments